Թոլքինի Լեգենդարիումը

Թոլքինի գրքերի աշխարհը, լեգենդարիումի պարզաբանումը, սյուժեն
ինչպես նաև գրքերի Էկրանավորումը

Լեգենդարիում

Լեգենդարիումը անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի ստեղծագործությունների, գրքերի և անավարտ գործերի ամբողջության առասպելական ժողովածու է: Այն հորինված աշխարհ է, որտեղ զարգանում են Թոլքինի ստեղծագործություններում նկարագրված իրադարձությունները։ Ինքը, Թոլքինը, որոշ քարտեզներ է գծել, որի շնորհիվ էլ մենք պատկերացում ունենք Թոլքինի ստեղծած լեգենդարիումի (Արդա) աշխարհի մասին։ Լեգենդարիումի ծագումը սկսվում է 1914 թվականից, когда Թոլքինը սկսում է գրել պատմությունների ուրվագծերը, գծել քարտեզներ, հորինել լեզուներ և անուններ՝ որպես եզակի անգլիական դիցաբանություն ստեղծելու մասնավոր նախագծի մի մաս։ Թոլքինը լինելով Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, հանрահռչակ գրող և բանասեր դասավանդել է անգլերեն և գրականություն։ Թոլքինը նախ հորինում էր լեզուներ վորոնցով խոսելու էին իր հերոսները, հետո գրում պատմություններ։ Թոլքինի ստեղծագործությունները ստացել են բազմաթիվ միջազգային մրցանակներ, դրանց հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, մուլտֆիլմեր, ստեղծվել են համակարգչային խաղեր, գրվել են պիեսներ, սիմֆոնիկ ստեղծագործություններ։ Թոլքինի անունով անվանվել է աստերոիդ, Միջերկրի աշխարհագրական անունների և հերոսների անուններով են կոչվել իրական աշխարհագրական օբյեկտներ և կենդանիներ։ Լույս են տեսնում ամսագրեր։ Գոյություն ունեն բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք ստեղծել են նրա երկրպագուները։ Գրականագիտության մեջ ստեղծվել է թոլքինագիտության ճյուղը։

Էկրանավորում